ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սերիկ Դավթյան և Ներսիկ Ստեփանյան

Սերիկ Դավթյան և Ներսիկ Ստեփանյան
04.07.2023 | 22:45

Առաջին լուսանկարում արվեստագետ Սերիկ Դավթյանն է դստեր՝ Ներիկ Դավթյանի հետ, մյուսում Ներիկը հոր՝ Ներսիկ Ստեփանյանի հետ է:

Վերջինս Խորհրդային Հայաստանի Լուսժողկոմն էր, ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր, քաղաքական գործիչ, ում կյանքը կարճ եղավ, բայց լուսավոր հետագիծ թողեց:

Ազնվագույն հայ մարդ, ով համարձակվեց քննադատել Բերիային, բացահայտ պաշտպանել Աղասի Խանջյանին, միակը, ով 1937 թ. հարցաքննության ընթացքում չստորեագրեց ոչ մի զրպարտագիր փաստաթղթի տակ, հատուցելով իր կյանքով:

Գնդակահարվեց բանտային խցում:

Սերիկը ամուսնու մասին 1964 թ. գրում է.

«Հեշտ էր բանտարկել Ներսիկին, դժվար չէր և ֆիզիկական խոշտանգումների ենթարկել և գնդակահարել, սակայն անկարելի եղավ կոտրել նրա կամքը, նրա ազնիվ ոգին...»:

Խոշտանգումների ենթարկվեց նաև Սերիկը և հենց բանտում լսեց ամուսնու մահվան մասին:

Ազգային դեմք ու դիմագիծ ունեցող մտավորական էր Ներսիկը, ով մեծ հեղինակություն էր վայելում գրողների, գիտության ու արվեստի աշխարհի ներկայացուցիչների մեջ:

Խորհրդային Հայաստանի մշակութային կյանքի հիմնադիրներից էր, որի ամեն քայլ բխում էր ազգային շահից ու ոգուց: Նրա մասին հիշելիս միշտ շեշտում են, որ ասպետական կեցվածք ուներ:

Սերիկի հետ նրա համատեղ կյանքը կարճ տևեց, չստացվեց, տարբեր էին մտածում, բայց միշտ պահեցին մարդկային խոր հարգանքը միմյանց հանդեպ, որ քիչ ընտրյալների է հատուկ:

Հանգամանքների բերումով, Ներիկը կրում էր մոր ազգանունը: Նա երկար տարիներ դասավանդել է Կրուպսկայայի անվան (ներկայիս Ն. Աղբալյան) դպրոցում, եղել ուսմասվարը, հեղինակ է բազմաթիվ դպրոցական դասագրքերի:

10 տարի եղել է ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԽՍՀՄ-ում Հայաստանի Մշակույթը ներկայացնող հանձնաժողովի ղեկավարը:

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 6468

Մեկնաբանություններ